Թուրքիայում պաշտոնանկ են արվել դատավորներ և դատախազներ
Ինչպես հաղորդում են թուրքական պարբերականներն ու լրատվական գործակալությունները, Թուրքիայում պաշտոնից ազատվել են մոտ 200 դատավորներ և դատախազներ։
Թուրքիայի դատական խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ պաշտոնանկ արված դատավորները կապ ունեն Գյուլենական շարժման հետ։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձի կատարման մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։
Ռազմական հեղափոխության փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել և աշխատանքից ազատվել են հազարավոր քաղաքացիներ ու պաշտոնյաներ։