6058 դիտում
17:00 18-07-2018
Արթուր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը լեզու չեն գտնում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/artur.grigoryan.92?hc_ref=ARTvfxw399CYgIQ971mz7FgxNASDSrS6ot03sdeWkpkrulEgzkI_mi_u9MVNoFFMaB4&fref=nf&_rdc=1&_rdr]էջում [/url]գրառում է կատարել Ամուլսարի խնդրի շուրջ ձևավորվող աշխատանքային խմբի գործունեության մասին:
«Մի քանի update հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի հարցում և ոչ միայն. հաշվի առնելով, որ այդ խմբի ստեղծման գործընթացում ես ունեմ շատ մեծ ու անմիջական պատասխանատվություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ խմբի վերջնական ձևավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով: Այս հարցերը այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան կքննարկենք՝ Ջերմուկում կազմակերպելով հանրային քննարկում (դեռ Երևանումմ եմ, գուցե այսօր չհասցնենք):
Վաղը Ջերմուկից մեկնելու եմ Կապան՝ այնտեղ ևս մեկ հանրային քննարկում կազմակերպելու համար, որի ընթացքում կխոսենք ոչ միայն աշխատանքային խմբի անհատական կազմին առնչվող հարցերի մասին (Ամուլսարից հետո ուսումնասիրման օբյեկտը Քաջարանն է լինելու), այլև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման գործունեության արդյունավետության, այդ աշխատանքներում հանրության ավելի լայն ու անմիջական ներգրավմանն առնչվող հարցեր»,- գրել է Արթուր Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
16:59 16-03-2017
Պենտագոնի ղեկավարը և նախագահ Դոնալդ Թրամփը լեզու չեն գտնում իրար հետ. Defense News
2143 դիտում
13:54 24-11-2015
Դիեգո Սիմեոնե. Չեմ հասկանում, թե ինչպես են Մեսին, Սուարեսն ու Նեյմարը իրար հետ լեզու գտնում
4481 դիտում
09:59 29-01-2020
Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ․ «Իրավունք»
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
475 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
706 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am