4753 դիտում
15:58 16-03-2017
Ինչո՞ւ 1973 թվականի մարտին ամերիկյան զորքերը լքեցին Վիետնամը․ հետաքրքիր տեղեկություններ
Վիետնամյան պատերազմը սկսվեց 1964 թ. օգոստոսի 2-ին Տոնկինյան ծոցում տեղի ունեցած պատահարի պատճառով։ Վիետնամի Ժողովրդավարական Հանրապետության նավերը կրակ բացեցին ամերիկյան ականակիրների վրա, որոնք օգնություն էին ցույց տալիս հարավվիետնամական զորքերին ընդդեմ ապստամբների։ Հյուսիսային Վիետնամը (ՎԺՀ) ստացավ սոցիալիստական պետությունների օժանդակությունը (ԽՍՀՄ, Չինաստան, ԿԺԴՀ և այլն), իսկ Հարավային Վիետնամը՝ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Թաիլանդի և այլն։
Այս պատերազմը ԱՄՆ-ի համար ծանր փորձություն եղավ։ Երկիրը ցնցվեց հակապատերազմյան ցույցերով։ Այդ ժամանակ Վիետնամում ԱՄՆ-ն բավականին մեծ կորուստներ ունեցավ։ 1973 թ. հունվարի 27-ին կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը, որի համաձայն ամերիկյան զորքերը պետք է լքեին Վիետնամը։ Երկու ամիս անց ամերիկյան զորքերը արդեն լքել էին Վիետնամը։
Դրանից հետո բախումները Հյուսիսի և Հարավի միջև շարունակվեցին։ Հետզհետե Հարավային Վիետնամի հյուսիսային նահանգները սկսեցին անցնել ՎԺՀ-ի իշխանության տակ։ Համոզվելով, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում կրկին պատերազմի մեջ մտնել, 1975 թվականին Հանոյը վերջնական հարված հասցրեց Սայգոնին։
Այս պատերազմը ցնցեց ամերիկյան հասարակությանը և բերեց խոշոր բարեփոխումների։ Հետպատերազմյան ճգնաժամը շարունակվեց ևս 10 տարի։ Նրան փոխարինեց Աֆղանական ճգնաժամը։
Նմանատիպ նյութեր
6356 դիտում
22:54 07-03-2017
Ինչո՞ւ էին ծննդաբերող կնոջը թաքցնում կամ փակում նորապսակների ուռկանով․ հետաքրքիր տեղեկություններ
876 դիտում
15:44 06-04-2015
Վիետնամը մտադիր է 2015-ի առաջին կիսամյակում ԵՏՄ-ին անդամակցման պայմանագիր ստորագրել
1393 դիտում
20:19 24-10-2015
Վիետնամը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Վիետնամցի նախարար
Այս բաժնից
868 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
919 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg