Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է ստորագրել հիվանդանոցում պառկած ֆուտբոլիստի հետ
Դանիացի հարձակվող Յակոբ Լարսենը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Ֆուտբոլիստը պայմանագիրը ստորագրել է հիվանդանոցում, որտեղ նա գտնվում է որտքի կոտրվածք ստանալուց հետո:
Այս մրցաշրջանում Լարսենը հանդես էր գալիս «Բորուսիայի» երիտասարդական թիմում և արևմտյան լիգայում 20 գոլի հեղինակ էր դարձել: 2016թ. ամռանը ֆուտբոլիստը Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել էր Ռիոյի օլիմպիական խաղերին: