26864 դիտում
13:44 12-04-2016
Թշնամու գնդակից զոհված 61-ամյա Սուրեն Ճարտանյանը հիվանդանոցում պառկած կնոջը հրաժեշտ էր տվել ու բոլորից գաղտնի շտապել պատերազմի դաշտ. խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված ազատամարտիկ, կամավորական, 61-ամյա Սուրեն Ճարտանյանը սրտի խնդիր ուներ. վիրահատությունների էր ենթարկվել, բայց թշնամու հարձակման լուրը լսելուն պես կնոջը հիվանդանոցում թողնելով՝ շտապել էր պատերազմի դաշտ՝ հարազատների խնդրանքը չլսելով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա հարեւանները:
Նա վիրավորվել էր վիրավոր զինծառայողին խրամատ տեղափոխելիս: Նշենք, որ նա նաեւ Արցախյան ազատամարտի մասնակիցներից էր եւ 3 դուստր ունի:
«Միայն, որ նրա դեմքին նայում էիր, խաղաղություն էր փոխանցվում: Բոլորի կողմից շատ հարգված, սիրված մարդ էր՝ բարի դեմքով ու բարություն տարածող»,- ավելացրեցին հարեւանները:
Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Սուրեն Ճարտանյանի զոհվելու լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
Ազատամարտիկ Ճարտանյան Սուրեն Միսակի
Ծնված 1955թ., Արաբկիրի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18: 00
Հուղարկավորությունը`11.04.2016թ. ժամը 14:30
Հասցե`Մալաթիա,Սբ Աստվածածին եկեղեցի»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:
Նմանատիպ նյութեր
16717 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք