Դորտմունդի «Բորուսիան»` Մխիթարյանի հետ միասին, մեկնեց Դուբայ. ֆոտոշարք
Այսօր Դորտմունդի «Բորուսիան» մեկնել է Դուբայ, որտեղ նոր մրցաշրջանին ընդառաջ կսկսի իր առաջին ուսումնամարզական հավաքը, հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Թիմի հետ միասին Դուբայ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը:
Գերմանական ակումբը Դուբայում հավաք կանցկացնի մինչև հունվարի 16-ը, իսկ հունվարի 15-ին` «Սաբել» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի կորեական «Չոնբուկ Մոտորսի» հետ: