Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր կնքեց 19-ամյա իսպանացի կիսապաշտպանի հետ
Իսպանական «Օսասունայի» կիսապաշտպան Միկել Մերինոն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: 19-ամյա իսպանացին գերմանական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Մերինոյի տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 5 մլն եվրո, որին կարող են ավելանալ տարբեր տեսակի պարգևավճարները: Ֆուտբոլիստը «Օսասունայում« կմնա մինչև մրցաշրջանի ավարտը: