211652_close_icon
views-count12558 դիտում article-date 09:17 14-03-2017

Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկ-Փանիկ-Գյումրի երթուղին սպասարկող Газель-ի հետևի ձախ անիվը ընթացքի ժամանակ պոկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Գյումրի-Արթիկ ճանապարահատվածի 4-րդ կիլոմետրին Արթիկ-Փանիկ-Գյումրի երթուղին սպասարկող Газель մակնիշի 1825 L համարանիշի միկրոավտոբուսի հետևի ձախ անիվը ընթացքի ժամանակ պոկվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե այս անգամ վիրավորներ չեղան, ապա մյուս անգամ չի բացառվում, որ դեպքը տեղի կունենա մարդաշատ վայրերում և կոչ արեցին երթուղին սպասարկող չինովնիկներին մեքենաների հատուկ տեխնիկական ստուգումներ անցկացնել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր