211652_close_icon
views-count2672 դիտում article-date 18:05 12-03-2017

Քննարկվել է «Կովկասում/ Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի, Գերմանական զարգացման բանկի/ KfW/՝ «Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրի ղեկավար Անդրեաս Վեյցելի, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար,«Կովկասում/ Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանը: Քննարկման հիմքում «Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն » ծրագիրն էր: Ծրագրի նպատակը բնական պաշարների և պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, հարակից գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստելն է և Հարավային Կովկասում կենսաբազմազանությունը պահպանելը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանական զարգացման բանկին՝ Հայաստանի հանրապետության բնապահպանության ոլորտում իրականացվող ծրագրերին օժանդակության և ֆինանսավորման համար: «Տարիների աշխատանքը տվել է արդյունք, այժմ նաև ժամանակն է վերանայելու մոտեցումները և համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու»,- նշել է նախարարը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ծրագրի իրականացման ընթացքին: Կարևորվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդնումը, այս համատեքստում Արծվիկ Մինասյանը նշել է միասնական կառավարման համակարգի բացակայությունը որպես արդյունավետ կառավարմանը խոչընդոտող խնդիր: Նախարարի կողմից հատկանշվել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայnքների բնակչության սոցիալական վիճակի մեղմման ուղղությամբ կայուն եկամտաստեղծ աշխատանքի հնարավորության ստեղծումը: Նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարին կից ստեղծվող դոնորների խորհրդի կարևորությունը, ինչը կօգնի տրամադրվող օժանդակության շուրջ համատեղ որոշումների կայացմանը, դրանք դարձնելով առավել հասցեական ու նպատակային: Փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, նշել, որ բնապահպանությունն այն ճանապարհն է, որը միասին անցնում են՝ վերափոխելով ամեն ինչ դեպի լավը: Փոխդեսպանը կարևորել է դոնորների խորհրդի կազմավորումը, ինչն իսկապես արդյունավետ կլինի ֆինանսական միջոցների համակարգման համար: Անդրեաս Վեյցելն, իր հերթին, գոհունակությամբ նշել է, որ կա բոլոր ծրագրերում օժանդակության բարելավման հնարավորություն և սպասում են նախարարությունից կոնկրետ առաջարկների` ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը և համագործակցության խորացման պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր