Կանանց տոնի առթիվ` «Ակունք» ազգագրական պետական անսամբլն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական պետական անսամբլը ս. թ. մարտի 8-ին` Կանանց տոնի առթիվ, համերգային ծրագրով այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Ակունքցիները հանդես են եկել հետաքրքիր ծրագրով, ապահովելով նաև երկխոսություն դահլիճում նստածների հետ:
Վերջիններս ծափողջույններով են դիմավորել յուրաքանչյուր ելույթ, իսկ վերջում շուրջպար բռնել` օրը վերածելով իսկական տոնի: