211652_close_icon

ԱՄՆ-ի նախագահը փորձում է բառապաշարը փոխելու հաշվին փոխել քաղաքական ուղղությունը. Washington Post

views-count2991 դիտում article-date 12:30 11-03-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ արմատական վերափոխումների մասին խոստումները սկսել են շոշափել նաև նրա բառապաշարը, գրում է The Washington Post պարբերականը։ Թերթն ընդգծում է, որ նախընտրական քարոզարշավի հենց սկզբից Թրամփը իր մտքերն արտահայտում էր՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք էին՝ «ճահիճը չորացնել», «ստոր Թեդ» կամ «ստոր Հիլլարի»։ Իսկ հիմա նրա կաբինետում Թրամփը և նրա գլխավոր ռազմավար Սթիվեն Բեննոնը «դուրս են եկել քաղաքական ոչ կոռեկտ մթնոլորտից». Թրամփը խոսում է «գլոբալ ուժային կառույցի» մասին, Բենն էլ խոստանում է «վարչական պետության ապակառուցում»։ Ըստ թերթի՝ այս հռետորաբանության նպատակը «վերջին տարիների պարտիզանական կաթվածից» դուրս գալն է, որպեսզի ցույց տան Թրամփի համախոհներին, որ նոր նախագահի՝ գործողությունների ժամը հասել է»։

Նմանատիպ նյութեր