Որքան մարդ են սպանել ԱՄՆ-ի ոստիկանները. The Washington Post. տեսանյութ
                        Տարեսկզբից ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են 385  մարդու, գրում է The Washington Post-ը: Միջին հաշվարկներով, իրավապահների կրակոցներից ԱՄՆ-ում օրական 2 մարդ է սպանվում: 
Տվյալները լրատվամիջոցը հրապարակել է Ոստիկանության հաշվետվությունների եւ այլ աղբյուրների հիման վրա: 
Սպանվածների կեսը աֆրոամերիկացիներ են: Ընդ որում, նրանց 80 տոկոսը ոստիկանների հետ առնչվելու ժամանակ զինած է եղել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


