ԱՄՆ-ի և Կուբայի միջև «սառը պատերազմին» վերջ է դրվել. Washington Post
ԱՄՆ-ի և Կուբայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վերջ դրեց «սառը պատերազմին: Այն 54 տարի, 6 ամիս և 17 օր անց ավարտվեց երկուշաբթի երկկողմ հյուպատոսությունների բացմամբ»,-գրում է Washington Post-ը:
Պարբերականը ուշադրություն է հրավիրում նաև Վաշինգտնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի միջև անցկացված բանակցություններից հետո համատեղ մամլո ասուլիս հրավիրելուն:
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անվանել է նոր փուլ՝ բարդ և երկար, որը պահանջելու է տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծման պատրաստակամություն: