Ժողովրդավարության վերադարձ. Washington Post-ը՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին
                        Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որտեղ 2018 թվականին ժողովրդավարությունը փաստացի վերադարձել է» խորագիրը կրող [url=https://www.washingtonpost.com/opinions/2018/12/17/three-countries-where-democracy-actually-staged-comeback/?utm_term=.14b07e940fe9]հոդվածում [/url]անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: 
Պարբերականն ընդգծում է, որ 2018 թվականին Հայաստանը դրամատիկ շրջադարձ կատարեց: 
«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը  տասնամյակ իշխանության գլխին լինելուց հետո նախաձեռնեց իշխանությունը պահպանելու գործընթաց՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և վարչապետ դառնալու ճանապարհով, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ժողովրդի զայրույթը, որպեսզի արմատապես փոխի երկրի ուղղությունը: Փաշինյանը քայլերթ իրականացրեց, որին հետևեցին բողոքի  զանգվածային ցույցերը, որոնք կաթվածահար էին արել երկիրը մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած խորհրդարանը «փափկեց»: Հայաստանի ժողովրդի իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական ներկայացնել և համոզեց օրենսդիրներին վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
1 շաբաթ առաջ հայրը նոր խորհրդարան ընտրեցին, որի արդյունքներով Փաշինյանի ղեկավարած դաշինքը հավաքեց ընտրության մասնակիցների ձայների ավելի քան 70 տոկոսը: Նախորդ իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը,  նույնիսկ չհաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսի շեմը: Հենվելով վստահության այդ քվեի վրա՝ Փաշինյանը համընդհանուր հակակոռուպցիոն արշավ սկսեց»,-գրում է հոդվածագիրը։ 
Հոդվածում որպես ժողովրդավարության վերադարձ արձանագրած երկրներ են նշվում նաև Եթովպիան և Պերուն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

