6896 դիտում
22:49 10-03-2017
Հայաստանում ՌԴ դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատել է որպես ակտիվ և հանրությանը հասանելի քաղաքական գործունեություն
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Ի. Վոլինկինի ղեկավարած պատվիրակությունն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում: Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալներ Ա. Աշոտյանը և Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Զաքարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:
ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ողջունեց հյուրերին՝ մատնանշելով, որ ՀՀԿ-ն իր քարզարարշավը կառուցել է՝ մնալով բացառապես օրենքի շրջանակներում:
Ա. Աշոտյանը ներկայացրեց հյուրերին ՀՀԿ քարոզարշավի առանձնահատկությունները, նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները: Շեշտվեց այն հանգամանքը, որ Հանրապետականը գնում է ընտրությունների՝ ունենալով իրատեսական ծրագիր և կուռ թիմ՝ քաղաքական գործունեության բոլոր մակարդակներում: Հանրապետական կուսակցության ներդրումը երկրի անվտանգության գործում, վարչապետ Կարեն Կարապետյանի հանրային բարձր վարկանիշը և մրցունակ ռեյտինգային կազմը դիտվում են որպես ՀՀԿ մրցակցային առավելություններ ընտրարշավի ընթացքում, ինչը թույլ է տալիս կուսակցությանն ընտրությունների արդյունքներով ակնկալել ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն:
Իր հերթին դեսպան Ի. Վոլինկինը նշեց, որ նախըտրական քարոզարշավի ընթացքում սա իր առաջին այցն էր Հայաստանի քաղաքական կուսակցություն և առաջիկայում ՌԴ դեսպանությունը նախատեսում է հանդիպել նաև քաղաքական այլ կուսակցությունների և դաշինքների հետ: Դեսպան Ի. Վոլինկինը մատնանշեց, որ ՌԴ համար նույնպես կարևոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովդավարական արժեքների, թափանցիկության և փոխադարձ հարգանքի մթնոլոտում: Դեսպանը մեկնարկած քարոզարշավը գնահատեց որպես ակտիվ և հանրությանը հասանելի քաղաքական գործունեություն:
Առանձին անդրադարձ կատարվեց նաև Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4072 դիտում
15:52 08-06-2018
Ընդերքօգտագործմանը վերաբերող տեղեկությունը հասանելի կլինի հանրությանը
1457 դիտում
11:52 05-06-2019
Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության բոլոր արդյունքները պետք է հասանելի լինեն հանրությանը. ՀԲՃ
Այս բաժնից
1273 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4735 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած