Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստամբուլում այսօր առավոտյան փրկարարական ուղղաթիռ է վթարվել։ Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին։
NTV-ի տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է Ստամբուլի Բյույուքչեքմեջե թաղամասում։ Հաղորդվում է 5 զոհի մասին։
Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Նախնական տվյալներով՝ այն բախվել է TUYAP հեռուստաաշտարակին և վայր ընկել։