Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները:
Շուրջ 10 օր առաջ մեկնարկած աշխատանքների նպատակը ձմռան ամիսներին փողոցներում շաղ տված ու նաև դիտահորերում հայտնված աղ ու ավազի պատճառով ջրի հնարավոր դժվարանցանելությունը կանխարգելելն է: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները:
Այնուհետ հեղեղատար համակարգերը նաև լվացվում են` եթե մասնագետները նաև խողովակաշարեր ներթափանցած թափոններ են հայտնաբերում: Գործընթացն այս փուլում ավարտական չէ, քանի որ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ:
Դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները նույն օրվա ընթացքում տեղափոխվում է աղբավայրեր`«Սանիթեք» ընկերության կողմից:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]