211652_close_icon
views-count4470 դիտում article-date 01:00 10-03-2017

Լրագրողների ընտանիքի դեմ հետապնդումները շարունակվում են

Մարտի 9-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն և լրագրող Մհեր Ղալեչյանի գործի դատական հերթական նիստը, հայտնում է [url=http://hayastan24.com/?p=8841&l=am]Hayastan24.com[/url]-ը: Մհեր Ղալեչյանը մեղադրվում է նրանում, որ 2015թ. հուլիսի 12-ին ջարդել է հարևան Մարիամ Հովնիկյանի հեռախոսը: Միջադեպի ժամանակ Մարիամ Հովնիկյանի հայրը` այս գործով ամբաստանյալ Վարդան Հովնիկյանը, մարմնական վնասվածքներ էր հասցրել Մհեր Ղալեչյանի կնոջը` նույնպես լրագրող Գայանե Խաչատրյանին: Եվ իբր Մարիամ Հովնիկյանը հեռախոսով միջադեպը նկարահանելիս է եղել, Մհեր Ղալեչյանը դա տեսել է, գնացել ձեռքից խլել է ու տվել, ջարդել է: Եթե Վարդան Հովնիկյանի մեղքը ապացուցող մի շարք հաստատված փաստեր կան, ապա Մհեր Ղալեչյանին վերագրվող հանցանքը ապացուցող ոչինչ չկա: Այսինքն, միայն մեկ մարդու ցուցմունքի հիման վրա են մեղադրանք ներկայացրել: Նախաքննական մարմինները այդպես էլ այդ հեռախոսը չեն ցանկացել փորձաքննության ենթարկել, որպեսզի վրայի մատնահետքերը ստուգեն: Դա չեն արել, որովհետև նախապես գիտեին, որ Մհեր Ղալեչյանը ոչ մի հեռախոսի մատով չի կպել, հետևաբար, որևէ մատնահետք հեռախոսի վրա չէր կարող լինել: Միջադեպը ամբողջությամբ տեսագրված և ձայնագրված է: Բավական էր դիտել այն, որպեսզի պարզ լիներ ամբողջ եղելությունը: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը այդ տեսանյութերը գործից հանեց` համարելով, որ դրանք ապացուցողական նշանակություն չունեն: Դեպքին ականատես քաղաքացիներ են եղել, որոնց այսօր Մհեր Ղալեչյանի հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց դատարան հրավիրել` վկայություն տալու համար: Դատավորը դա էլ մերժեց: Ի՞նչ է ստացվում: Լրագրողին մի մեղադրանք են ներկայացրել, որի հետ կապված տեսանյութերը կան, վկայությունները կան, ապացուցողական ոչ մի փաստ չկա, բայց այդ ամենը անտեսվել է և հիմք է ընդունվել ընդամենը սուտ մատնությունը: Այսինքն, մի մարդու ցուցմունքն ավելի զորեղ է համարվել, քան լրագրողի անմեղությունը հաստատող բազմաթիվ փաստերը: 37 թվի տրամաբանությամբ է դատախազությունը առաջնորդվել: Ընդ որում, լրագրողների ընտանիքի հանդեպ այս արշավը ամբողջությամբ իրականացնում է Արաբկիրի վարչական շրջանի դատախազ Կարեն Բարսեղյանը: Վերջինս ավելի շուտ Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչների համար պատուհաս դարձած Վարդան Հովնիկյանի շահերի պաշտպան է հանդես գալիս, քան արդար դատաքննության: Վարդան Հովնիկյանը ներխուժել է Մհեր Ղալեչյանի տուն, այն ավերել` նորից անպատիժ է մնացել, քանի որ այդ գործով դատախազը նորից Կարեն Բարսեղյանն է եղել: Վարդան Հովնիկյանի հետ կապված ինչ դատական, քրեական գործ կա, միայն Կարեն Բարսեղյանն է դատախազը լինում: Մհեր Ղալեչյանի հարևաններից մեկը, որը զինծառայության ընթացքում հաշմանդամ է դարձել, նորից նույն Հովնիկյանների սուտ մատնության հիման վրա դատապարտվեց: Դատախազը նորից նույն Կարեն Բարսեղյանն է եղել: Հայտնի անեկդոտի պես, երբ մեկը ասում է, կնոջս դավաճանության մեջ եմ կասկածում, որովհետև որտեղ գնում եմ բնակվելու, էլեկտրիկը միշտ նույն մարդն է լինում: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին: Ահա այսպես մի ամբողջ դատախազություն` իր հովանավորյալով հանդերձ`ահաբեկման է ենթարկում Աղբյուր Սերոբի բազմաթիվ ընտանիքների: Նշենք, որ [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը բազմիցս [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/10/61479/]անդրադարձել[/url] է այս գործին: Դեռ 2015 թվականին հայտնել էինք, որ Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբի նրբանցքներից մեկը վերածվել է պատերազմական թատերաբեմի: Պատճառը Աղբյուր Սերոբի 52/3 տան բնակիչ Վարդան Հովնիկյանի անպատիժ գործողություններն են, որը տեռորի է ենթարկում այդ տարածքի մի քանի տների բնակիչներին: Ըստ էության, մինչև հիմա ոչինչ չի փոխվել, անպատժելիության այդ մթնոլորտը հանգեցրել է մեր գործընկերների հանդեպ դատական հետապնդման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր