211652_close_icon
views-count29131 դիտում article-date 10:59 07-06-2016

Լոռու մարզում դատախազի կողմից հետապնդումները շարունակվում են Կունգուրցևի և նրա մոր նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզում 2013 թվականի հոկտեմբերի 15-ին հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու կասկածանքով կալանավորված, իսկ հետո մեղադրվող և 2,5 տարի անց ազատ արձակված վանաձորցի Կարեն Կունգուրցևին կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քր.օր.-ի 343 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղադրանք է առաջադրվել նաև նրա մոր նկատմամբ: Ըստ մեղադրական եզրակացության, որը հաստատել է Լոռու մարզի դատախազության դատախազը, նշվում է, որ այս տարվա մարտի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարանում դատական նիստի ժամանակ Կ. Կունգուրցևը հայհոյանքներ է տվել և վիրավորել դատաքննության մասնակից, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին: Ըստ վերջինիս հայտարարության՝ մայր ու որդի անհարգալից վերաբերմունք են դրսևորելլ դատախազի նկատմամբ: Մայր ու որդի չեն կալանավորվել. ստորագրությամբ ազատ են արձակվել: [b]Մեղադրյալ Կարեն Կունգուրցև [/b] [img]/ups/images/0872777001465282850723127.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր