8103 դիտում
22:01 09-03-2017
Գյումրիում լրագրողի վրա հարձակվողը «Գծի հետև» կոչվող թաղի տղերքից է. Aravot.am
Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ դատական նիստի մասնակիցներից մեկը հարձակվել էր «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի (լուսանկարում) վրա, խլել ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ։
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով այդ երիտասարդի լուսանկարը ու հաղորդում տալով հանցագործության մասին, հինգ օր ժամանակ էր տվել վերջինս գտնելու համար։ «Ոստիկաններ, քննիչներ, դատախազություններ, տեղեկացնում եմ, եթե ամենաշատը երկու օրից ընթացք չտվեցիք էս գործին ու հինգ օրից չգտաք ես գյադին ու քր․ գործ չհարուցեցիք, հետո չասեք՝ բա էս ոնց պատահեց։ Խոստանում եմ՝ գտնելու եմ էս գյադին ու անճանաչելի լանդշաֆտային փոփոխությունների ենթարկեմ, համարյա՝ 12 բալանոց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Լևոն Բարսեղյանը։
Այսօր ՀՀ դատախազության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Ըստ դատախազության պաշտոնական տեղեկատվության․ «2017 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/09/864075/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3469 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2827 դիտում
09:47 05-09-2019
«Ականջի հետև եք գցել». Փաշինյանը կշտամբել է թիմակիցներին. «Ժողովուրդ»
1658 դիտում
16:35 26-09-2016
Սարի թաղի դեպքերի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձին մեղադրանք է առաջադրվել
Այս բաժնից
982 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»