Զարուհի Փոստանջյանը նոր կուսակցություն է հիմնում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգությունից» օրերս հեռացած Զարուհի Փոստանջյանը որոշել է նոր կուսակցություն հիմնել։ Այդ մասին նա կհայտարարի այսօր կայանալիք ասուլիսում։
Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի է ունենալու մինչև խորհրդարանական ընտրությունները։ Կուսակցության անվանումը դեռևս չի որոշվել, բայց ենթադրելի է, որ այն լինելու է ազգային ժողովրդավարական ուղղության։
Զարուհի Փոտանջյանին միացել են բազմաթիվ գաղափարակիցներ և «Ժառանգության» անդամներ, ովքեր կուսակցության՝ Սեյրան Օհանյանի և Օսկանյանի հետ միանալուց հետո դադարեցրել են իրենց անդամակցությունը «Ժառանգությանը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]