211652_close_icon

Զարուհի Փոստանջյանը տեղ կգտնի «Ելք» դաշինքում. «Ժամանակ»

views-count3164 դիտում article-date 10:06 08-02-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասկցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ գտնի «Ելք» դաշինքում։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ և նախնական համաձայնության են եկել։ Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին։ Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր