Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արայիկ Բաղրյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Արայիկ Բաղրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկ Այունցը։
Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ Հայկ Այունցի վրա»: