Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը
Այսօր՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել պատանի երկրապահների երդման արարողություն:
Այս տարի ևս հազարավոր պատանիներ երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորն ու պատվով շարունակել Սպարապետի գործը:
Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ երկրապահներ:
Երդման արարողությանը հաջորդել են պատանի երկրապահների ցուցադրական ելույթները: