Հայտնի է ՌԴ նախագահ Պուտինի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հանդիպման օրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև հանդիպումը կկայանա մարտի 9-ին, Մոսկվայում։ Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta.ru-ն։
Նա հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե հանդիպումը եռակողմ է լինելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։
Նեթանյահուն Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի հակամարտությունը և դերակատարումը, որն ունի այդ հարցում Իրանը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իսրայելը մտահոգված է Սիրիայում դիրքեր ամրապնդելու Իրանի փորձերով։