Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 4-ին, ժամը 12:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 4-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 4-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 4-ին, ժամը 08:43-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***