211652_close_icon
views-count2068 դիտում article-date 22:51 03-03-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Մարտի 3-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 6 շենքի տանիքից ձյան սառած շերտը կախվել է, հալոցքի ջուրը լցվում է բնակարաններ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ժամը 16:57-ը փրկարարները տանիքի 10 մ հատվածում հեռացրել են սառցաբեկորները: *** Մարտի 3-ին, ժամը 12:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 3 շենքի 9-րդ և 10-րդ հարկերի մակարդակում գտնվող սառցալեզվակը պոկվել ընկել է 3-րդ հարկի թիվ 12 բնակարանի բաց պատշգամբի տանիքին, ինչի հետևանքով տանիքի ծածկը վնասվել է, իսկ սառցալեզվակը ընկել է պատշգամբից ներս. սառցաբեկորները հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 քմ տարածքում հեռացրել են սառցաբեկորները: *** Մարտի 3-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ժամը 14:44-ը փրկարարները տանիքի 30 քմ հատվածում հեռացրել են սառցալեզվակները: *** Մարտի 3-ին, ժամը 10:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոցի թիվ 72 հասցեում՝ 2-րդ հիմնական դպրոցի տանիքից ձյան շերտ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը : Փրկարարները հեռացրել են դպրոցի տանիքում կուտակված ձյան շերտը՝ մոտ 20 քմ: *** Մարտի 3-ին, ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 5 շենքի տանիքից, դալանից և պատուհաններից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ժամը 15:42-ը փրկարարները հեռացրել են սառցալեզվակները` մոտ 3 մ:

Նմանատիպ նյութեր