211652_close_icon
views-count3322 դիտում article-date 10:51 03-03-2017

«Ազատ Դեմոկրատների» որոշ թեկնածուներ կհրաժարվեն մանդատներից՝ զիջելով տեղը երիտասարդներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ ԱԺ-ի ընտրություններից հետո, եթե «Ազատ Դեմոկրատները» հաղթահարեն անցողիկ շեմը, ոչ բոլորը կցանկանան օրենսդիր գործունությամբ զբաղվել։ Մասնավորապես, Տավուշում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, բիզնեսմեն Վաչիկ Քոքոբելյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ՝ Խաչատուր Քոքոբելյանի եղբայրը, և ևս երկու մարզային թեկնածուներ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեն մանդատից և տեղը կզիջեն կուսակցության երիտասարդ ներկայացուցիչների։ Զիջումներին չեն մասնակցելու նախկին «Ժառանգականներ» Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Երևանի ավագանու «Ժառանգության» «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը, որոնք ընտրություններին մասնակցում են Խաչատուր Քոքոբելյանի կուսակցության ցուցակով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր