211652_close_icon
views-count12682 դիտում article-date 10:41 13-12-2016

Միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ տեղը զիջելով անգրագետների զոռբայությանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեծահարուստը գնում է քաղաք, որտեղ բնակչության համարյա կեսը «պաշտոնապես» աղքատ է։ Բնականաբար, աղքատները հերթ են կանգնում, հրմշտում են իրար՝ ողորմություն ստանալու հույսով։ Սովորական տեսարան է աղքատ երկրի համար։ Սակայն արձանագրենք երկու տհաճ պահ։ Եթե ցանկություն կա աղքատներին օգնելու, դա, իհարկե, հրաշալի է, բայց ինչի՞ համար է պետք դա անել ցուցադրաբար։ Միշտ զարմացել եմ, թե ինչու են հայաստանցի բարեգործները ցանկանում գովազդել իրենց բարեգործությունը։ Բիլ Գեյթսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում բարեգործության վրա, բայց ես երբեք չեմ տեսել, որ նա կանգնի տեսախցիկի առաջ և ասի, թե ինքը «Ժողովրդի հետ է և ժողովրդի կողքին»։ Տվյալ նյութի համատեքստում ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը քաղաքականության հետ։ Պարզ է, որ հենց այդ «բարեգործությունն» է լինելու, այսպես կոչված, «վարկանիշային քվեարկության» հիմքը, որը կապահովի իշխող կուսակցության հաղթանակը, քանի որ հիմնական մեծահարուստները հավաքվել են հենց ՀՀԿ-ում։ Բոլոր երկրներում քաղաքականությունը շաղկապված է փողի հետ։ Միայն թե զարգացած պետություններում փողը միջոց է՝ ինչ-ինչ (պարտադիր չէ՝ մաքուր) նպատակների հասնելու համար։ Մեզ նման երկրներում փողը նպատակ է։ Հենց այդ պատճառով է, որ միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ իրենց տեղը զիջելով անգրագետ մարդկանց զոռբայությանը։ Մտածող մարդիկ չեն ցանկանում այդ գործընթացների հետ որևէ առնչություն ունենալ։ Դա է ամբողջ ցավը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր