211652_close_icon
views-count3218 դիտում article-date 11:00 03-03-2017

Մարտի 3-ի դրությամբ՝ ԱԺ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2,564,734 է. ՀՀ Ոստիկանություն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.734: - ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 0, - հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 0:

Նմանատիպ նյութեր