Կալանավորվել են ՀՀ ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալն ու պարենային ծառայության պետը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանն ու պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանը:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնական դիրքը չարաշահելը՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Դատարանը բավարարել է նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: