Թրամփը մտադիր է 1 տրիլիոն դոլար ներդնել երկրի ենթակառուցվածքների վերականգնման համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերականգնել երկրի ենթակառուցվածքները՝ ներդնելով 1 տրիլիոն դոլար, հայտնում է Associated Press-ը։
«Որպեսզի իրագործենք այդ ծրագիրը, ես պետք է խնդրեմ Կոնգրեսին՝ հավանության արժանացնել 1 տրիլիոն դոլարի ներդրումը։ Այդ միջոցները կկրեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բնույթ»,-ասել է Թրամփը։
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն շուրջ 6 տրիլիոն դոլար է կորցրել Մերձավոր Արևելքում և ընդգծել, որ ներկա պահին ԱՄՆ-ի ենթակառուցվածքներն անկման եզրին են կանգնած։