ԱՄՆ-ի ադմինիստրացիան հարկային նոր բարեփոխման նախագիծ է մշակում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այն մասին, որ իր ադմինիստրացիան անցել է հարկային բարեփոխումների իրականացման նոր ծրագրի մակմանը, հաղորդում է associated Press-ը։
«Տնտեսական հարցերով իմ թիմը մշակում է հարկային բարեփոխում, որը կմտնի պատմության մեջ։ Այն թույլ կտա նվազեցնել մեր ընկերությունների համար խաղադրույքները, ինչպես նաև հարկային արտոնություններ կտրամադրի միջին խավին»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ԼԿոնգրեսում։
Վերջինիս խոսքով՝ ամերիկյան հարկերը ընկերությունների համար աշխաևրհում ամենաբարձրն են։ Ավելի վաղ ՄԱՆ-ի նախագահը հայտարարել է, որ երկրում 43 մլն մարդ չքավորության մեջ է ապրում։