Օբամայի ադմինիստրացիան սկսել է բացահայտորեն իր դժգոհությունն արտահայտել Ճապոնիայի կառավարության նկատմամբ
«Վաշինգտոնը ճնշում է գործադրում Տոկիոյի վրա` վարչապետ Սինձո Աբեի մտադրության հետ կապված: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է մայիսի 25-ի ճապոնական «Kyodo» գործակալության հրապարակած մեկնաբանության մեջ: Ինպես մանրամասնում է գործակալությունը, Ճապոնիայի վարչապետը հայտնել է, որ շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Ճապոնիա կատարելիք այցին: Իսկ այս դիրքորոշումը հակասում է յոթի Խմբի երկրների քաղաքականությանը, որոնք ձգտում են մեկուսացնել ՌԴ-ին:
Դրանից հետո, ըստ մեկնաբանության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան սկսել է բացահայտորեն իր դժգոհությունն արտահայտել Ճապոնիայի կառավարության նկատմամբ՝ Ռուսաստանի հանդեպ վարվող քաղաքականության առումով: