Լևոն Զուրաբյանն ու Լյովա Խաչատրյանը վիճաբանել են ԱԺ-ում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Այդ ի՞նչ ես ասել լրագրողներին, թե մենք ծախվել ենք, ձեներ ենք առել: Արդար ստացել ենք»,- ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպես մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
Նրանք տևական ժամանակ իրար բացատրում էին, թե ով է ճիշտ: Լևոն Զուրաբյանը Լյովա Խաչատրյանին ասաց՝ այդ դեպքում ինչո՞ւ ես կոնկրետ դու ստորագրել Տիգրան Մուկուչյանի առաջադրման համար: Հետո նրանք առանձնացան և սկսեցին բանավիճել:
«Առավոտի» հետ զրույցում Լյովա Խաչատրյանը պատասխանելով Լևոն Զուրաբյանի մեղադրանքին, որ մասնակցել են ձայների գնման աճուրդին՝ ասաց. «Թող մատնանշեն՝ էդ ումից ենք առել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]