211652_close_icon
views-count3515 դիտում article-date 17:08 27-02-2017

Մեր մրցակիցը Հայաստանի չլուծված խնդիրներն են, ոչ թե քաղաքական ուժերը. Արմեն Աշոտյան

Մեր թիվ մեկ մրցակիցը Հայաստանի չլուծված խնդիրներն են, ոչ թե քաղաքական ուժերը։ Ակնհայտ է, որ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ կցանկանան, որպեսզի ՀՀԿ-ն իրենց դիտարկի հիմնական մրցակից, դա կբյուրեղացնի նրանց կերպարն ընդդիմադիր դաշտում, ինչը կարող է լրացուցիչ էլեկտորատ բերել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ ՀՀԿ-ն ցանկանում է հաղթել ազատ և արդար ընտրություններում: Անդրադառնալով ՀՀԿ-ի ներսում կուսակցության անդամների միջև ծավալվող մրցակցությանը և միջադեպերին՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ընտրապայքարը պետք է մաքսիմալ կոռեկտության սահմաններում լինի: Գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն, որով կարող են մրցակցել նաև նույն կուսակցության տանիքի ներքո, ցուցակի ներքո գտնվողները»: Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած խորհրդակցության ընթացքում հատուկ շեշտադրում է արվել ընտրությունների օրինականության վրա և քաղաքական պայքարի քաղաքակիրթ լինելու հրամայականին:

Նմանատիպ նյութեր