Ձյան արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերվել
Փետրվարի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելանոցում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջրվեժ անտառպարկի գլխավոր մուտքի մոտակայքում արգելափակվել են Mercedes մակնիշի 34 AN 812 պետհամարանիշով և Mercedes մակնիշի 15 RR 551 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից: