Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հեռախոսազրույցի պատճառը եղել է Թուրքիայի նախագահի ծննդյան օրը։
Երկու երկրների նախագահները վստահեցրել են, որ եղբայրական հարաբերությունները ավելի կամրապնդվեն և պայմանավորվել են, որ ապագայում հանդիպեն։