Դոնալդ Թրամփը խոստացել է, որ վերացնելու է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնֆերանսի ժամանակ խոստացել է վերացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։
Թրամփը նշել է, որ այդ գործում ԱՄՆ-ին պետք է օգնեն իր դաշնակից երկրները, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի վերացնել այդ չարիքը։
Հիշեցնենք, որ Մյունխենում տեղի ունեցած խաղաղության ու անվտանգության վեհաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել, որ Իսլամական պետության վերացմանն աջակցեն նաև մուսուլմանական երկրները։