211652_close_icon
views-count2503 դիտում article-date 15:11 25-02-2017

Տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը

Սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին՝ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում, տեղի է ունենալու ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը։ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի ուսումնառության մեկնարկը տրվեց 2016 թվականի նոյեմբերին։ Անցած ամիսների ընթացում թվով շուրջ 100 ունկնդիրներ, որոնց մեջ կան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ, հնարավորություն ստացան մասնակցելու 50-ից ավել դասախոսությունների։ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասավանդել են ակադեմիական հանրույթի լավագույն ներկայացուցիչները, մի շարք թրեյներներ եւ քաղաքական գործիչներ։ Բանախոսությամբ հանդես են եկել նաև ՀՀ Նախագահը և վարչապետը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերը կհանձնի ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Արարողությանը ներկա են գտնվելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, դպրոցի բանախոսներ և մի շարք այլ հյուրեր:

Նմանատիպ նյութեր