Սերժ Սարգսյանը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հերթական հոսքի շրջանավարտներին ավարտական վկայականներ է հանձնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ փետրվարի 27-ին,  Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հիմնական հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: 
Շրջանավարտներին վկայականները հանձնեց  ՀՀԿ նախագահ, ՀայաստանիՀանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան»  քաղաքական դպրոցը առաջիկայում հայտարարելու է 4-րդ հոսքի ընդունելություն։
                                            
                    
                                            
                        
            

