ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի կարգադրությամբ որոշ թաղապետարանների փոխարեն նրանց գործը կատարում են հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի կարգադրությամբ մայրաքաղաքում հրշեջ-փրկարարները հսկայական աշխատանքներ են կատարում տանիքներին առաջացած վտանգավոր սառցալեզվակները հեռացնելու ուղղությամբ։
Այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԻՆ ՓԾ Դավիթաշենի հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցներն ավտոսանդուղքի միջոցով Արաբկիր վարչական շրջանում Հ. Հակոբյան 4/46 շենքի տանիքից ու պատշգամբներից հեռացրեցին վտանգավոր սառցալեզվակները։
Նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականով նույն աշխատանքները կատարվում են նաև մարզերում։
Բնակիչները, տեսնելով աշխատանքները, ասում էին. «Տեղական չինովնիկների գործը, տվյալ դեպքում, Արաբկիրի թաղապետարանի, կատարում են փրկարարները, մինչդեռ դրանով պետք է զբաղվեին համատիրություններն ու թաղապետարանները։ Միակ սփոփանքն այն է, որ մինչև սառցալեզվակները հեռացնելը՝ քաղաքացիները չեն տուժել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի