Հովիկ Աբրահամյանը մոբիլիզացրել է իր հավատարիմներին ընդդեմ ՀՀԿ մարզային պատասխանատու Ալիկ Սարգսյանի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քանի օր է սկսել է այցելել Արտաշատ քաղաք և երևալ քաղաքացիներին։ Նա ոչ մի անգամ մուտք չի գործել որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբ:
Հովիկ Աբրահամյանը, սակայն, մարզի իր հավատարիմներին մոբիլիզացրել է ընդդեմ նախկին ոստիկանապետ, իսկ այժմ ՀՀԿ մարզային պատասխանատու Ալիկ Սարգսյանի և մարզպետ Արայիկ Գրիգորյանի, որոնք երկուսն էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են ՀՀԿ-ից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]