83067 դիտում
14:41 23-02-2017
Ավտովթար Շիրակի մարզում. «ճակատ-ճակատի» բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. 30-ամյա վարորդը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում՝Երազգավորս գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Բաղդասարյանի վարած ВАЗ 21010 մակնիշի 35 FD 228 համարանիշի և Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ, 57-ամյա Մուրադ Արզումանյանի վարած Mercedes մակնիշի 34 RZ 747 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ ВАЗ 21010-ի վարորդ Լ. Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ախուրյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբն ու փորձաքրեագետները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ