211652_close_icon

Գործադիրը հավանություն տվեց զինծառայողներին ծխախոտի հատկացումը դադարեցնելու մասին նախագծին

views-count3077 դիտում article-date 12:57 23-02-2017
Այսօր՝ փետրվարի 23-ի նիստում կառավարությունը հավանության է արժանացրել զինծառայողների պարենային հատկացումներից ծխախոտը հանելու մասին օրենքի նախագծին։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ օրական 1 տուխ ծխախոտի գումարն այսուհետ կավելացվի զինծառայողներին տրվող հավելավճարներին։ «Որպեսզի, ովքեր չեն ծխում, չխրախուսենք ծխելը, իսկ ծխողներն էլ կարողանան իրենց ուզած ծխախոտն ընտրել»,-պարզաբանեց նախարարը։

Նմանատիպ նյութեր