Օրական 800 գրամ մրգի և բանջարեղենի օգտագործումը մարդու կյանքը երկարաձգում է. գիտնականներ
Օրական 10 մասնաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործելու դեպքում մարդը խթանում է իր կյանքի տևողությունը. Նման կարծիք են հայտնում գիտնականները, հայտնում է BBC-ն։
Լոնդոնի Կայսերական քոլեջի բժիշկները կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ նման սննդակարգը կարող է տարեկան 7.8 մլն մարդու վաղաժամ մահը կանխել։
1 մասնաբաժինը կազմում է 80 գրամ։ Մոտավորապես նույնքան է կշռում 1 բանանը, 1 տանձը, 3 թեյի գդալ դառը սիսեռը։ Նույնիսկ ոչ մեծ չափաբաժիններով մրգերն ու բանջարեղենը օգտակար են առողջությանը։
Ըստ գիտնականների՝ օրական 200 գր միրգ և բանջարեղեն օգտագործելը նվազեցնում է՝
-սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը /28%/
-քաղցկեղի զարգացման վտանգը /13%/
-վաղաժամ մահանալու վտանգը /31%/։
Մի քանի տարի շարունակ ուսումնասիրվել է մոտ 22 մլն մարդ։ Արդյունքները հրապարակվել են հեղինակավոր International Journal of Epidemiology-ում։ Խորհուրդ է տրվում ուտել սպանախ, կանաչ պղպեղ, խնձոր, ցիտրուսային մրգեր, տանձ։