Ողբերգական ավիավթարներ, որ նկարահանել է տեսախցիկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2009 թվականին Ղազվինի մոտ տեղի ունեցավ Կասպյան ավիաուղիների ինքնաթիռի վթարը։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի ժամանակով 11։33, թռիչքից 16 րոպե անց։
Ինքնաթիռը թռչում էր Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանակավակայանից դեպի Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան։
Գտնվելով երկրից 10.200 մ բարձրության վրա ինքնաթիռը կտրուկ փոխում է երթուղին և սկսում է ցած իջնել։ Անձնակազմը դիսպետչերների և մոտակա ինքնաթիռների հարցումներին չի պատասխանում։ Անկումից 3 րոպե հետո ինքնաթիռը բախվում է գետնին։
Ինքնաթիռի ընկած վայրում առաջանում է 10 մ խորությամբ փոս։ Ինքնաթիռում գտնվողները բոլոր զոհվում են։ Վերջին սև արկղը հայտնաբերվում է վթարի վայրից 4 կմ հեռավորության վրա։
Ուղևորների թվում էր նաև Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի թիմը։