Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները
Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Գործընթացի նպատակը բնականոն երթևեկություն ապահովելն ու վարորդներին հնարավոր անհարմարություններից զերծ պահելն է:
Հիշեցնենք, որ առատ տեղումների հետևանքները վերացնելու նպատակով օգտագործված աղի և ավազի խառնուրդի ներգործությամբ մայրաքաղաքի փողոցների որոշակի հատվածներում առաջացել են փոսեր:
Հարկ է նշել, որ ժամանակավոր փոսալցման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացած այն ընկերությունների կողմից, որոնք նախորդող տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքներն ու, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, սույն աշխատանքները պարտավոր են իրականացնել սեփական միջոցների հաշվին: Արդեն գարնանը տվյալ հատվածներում կիրականացվեն փոսանորոգման լիարժեք աշխատանքներ: