slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ժամանակավոր փոսալցման աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի վարչական շրջաններում
211652_close_icon

ժամանակավոր փոսալցման աշխատանքներ կկատարվեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

views-count1850 դիտում article-date 21:43 11-01-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինբարեկարգման վարչության պետին հանձնարարել է ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին իրազեկել, որ կնքված պայմանագրերին համապատասխան` վերջիններս սեփական միջոցներով կազմակերպեն մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ ներկայում փողոցներում գոյացած փոսերի թիվը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է: Դրանք հիմնականում ի հայտ են եկել այն փողոցներում, որոնց շահագործման երաշխիքային ժամկետը կամ սպառվել է, կամ էլ ավարտին մոտ է: Այդուհանդերձ, հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել, որ տրանսպորտային միջոցների երթևեկության համար արհեստական դժվարություններ չստեղծվեն: Քաղաքապետը նաև նշել է, որ փոսալցման գործընթացը ժամանակավոր երևույթ է, և եղանակային բարենպաստ պայմանների պարագայում կիրականացվի ընդունված չափորոշիչներին համապատասխան ասֆալտապատում:

Նմանատիպ նյութեր