1565 դիտում
15:42 12-01-2016
Մեկնարկել են մայրաքաղաքի փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Փոսերը գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տևած առատ տեղումներից հետո, սակայն գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ:
Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով`նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ և առկա են տվյալ փոսերը:
Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Գարնանն արդեն նորմերով նախատեսված բնակլիմայական բարենպաստ պայմանների առկայությամբ կմեկնարկի Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
18:48 22-01-2016
Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները
1881 դիտում
15:31 22-02-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը